▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը Երևանի ավագանիներին առաջարկում է վայր դնել մանդատները

Վարդան Ղուկասյանը Երևանի ավագանիներին առաջարկում է վայր դնել մանդատները․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Տիգրան Ավինյանը Երևան քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել անկախ երկու պատգամավորների՝ Անի Խուդավերդյանի  և Անուշ Գինոսյանի (երկուսն էլ ներկայացնում են ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին), ինչպես նաև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ Երեքի դեպքում էլ որպես հիմնավորում բերվում են բացակայությունները։

Վարդան Ղուկասյանն արդեն նշել է, որ պատրաստ են Ավինյանի ու ՔՊ-ականների բոլոր հնարավոր որոշումներին պատասխանել կոնկրետ քայլերով՝ այդ թվում բողոքարկելով դատարանում, ինչպես նաև դիմելով իրավապաշտպաններին ու միջազգային կազմակերպություններին, դեսպանատներին։ 

Սակայն Վարդան Ղուկասյանը Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին նաև առաջարկում է հակաքայլ անել ու վայր դնել մանդատներն՝ այդպիսով ստեղծելով կառավարման ճգնաժամ ու , ի վերջո, Երևանն ազատելով ՔՊ-ականների իշխանությունից՝ դրանով իսկ ևս մեկ անգամ ընդգծելով ու հաստատելով, որ Ավինյանն ու ՔՊ-ն չեն ներկայացնում երևանցիներին։

Հիշեցնենք, որ  1 տարի առաջ ՔՊ-ականները ստացել է երևանցիների աջակցության 9%-ը, իսկ այսօր, ըստ տարբեր հարցումների, որոնք անցկացվում են նաև տելեգրամյան ալիքներում,  նրանց վարկանիշը շատ ավելի ցածր է։

Նշենք, որ սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է․ Հիշեցնենք նաև, որ , չնայած տարբեր հարցերում հակասություններին, Վարդան Ղուկասյանի կողմնակից ավագանիները՝ ԴՕԿ կուսակցության հիմնադրի կոչով  նախկին անգամ դեմ էին քվեարկել Հայկ Մարությանին և Նարե Սոսեին Երևանի ավագանու մանդատից զրկելու նախաձեռնությանը։

Իսկ այս անգամ վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի՝ ինչն արվելու է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի պարագայում։

Ինչևէ, Վարդան Ղուկասյանը Երևանի ավագանու մանդատները վայր դնելու առաջարկը հնչեցրել է սեպտեմբերի 7-ին և սեպտեմբերի 10-ին նախատեսված ավագանու նիստին դեռ ժամանակ կա, որպեսզի ընդդիմադիրներն իրենց կարծիքն ու դիրքորոշումը հայտնեն։ 

Սակայն այստեղ հետաքրքրական է լինելու իրեն ժողովրդավար Եվրոպայի ջատագով  համարող «Հանրապետություն» կուսակցության պահվածքը, որ Երևանի ավագանիում կոալիցա է կազմել ՔՊ-ականների հետ։

«Հանրապետություն»-ն իրեն համարում է արևմտամետ ուժ, սակայն ոչ մի խոսք չի ասում ոչ քաղաքական թեմայով, քանի որ , ըստ տարածվող տեղեկությունների, Փաշինյանը որոշել է «քցել» Արեւմուտքին և առաջիկայում ՌԴ-ում մասնակցելու է ԱՊՀ շրջանակներում անցկացվող բարձր մակարդակի հանդիպումների, ոչ էլ արձագանքում է քաղաքային թեմաներով  երևանցիների բազում դժգոհություններին, որոնք վերաբերում են նաև այն համայնքներին, որտեղ թաղապետ են նշանակվել Արամ Զավենի Սարգսյանի կուսակիցները։

Այժմ «Հանրապետություն»-ը պիտի դիրքորոշում արտահայտի ընդդիմախոսներից ազատվելու և, ըստ վերջիններիս ու շատերի գնահատականի,  քաղաքական ակնհայտ հաշվեհարդարի դեպքի առթիվ, որքան էլ այն փաթեթավորված ու սեփական  տեսանկյունից  փորձեն ներկայացնել  իրենց կոալիցիոն գործընկեր ՔՊ-ականները։

Հիշեցնենք, որ ի պատասխան ՔՊ-ականների այս քայլերի, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները բազմիցս են նշել, որ  թե՛ իշխանությանը և թե՛ ընդդիմությանը ընտրում է ժողովուրդը և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Ա․ Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее