▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վահե Ղազարյանը բոլոլա է սարքել անձնագրայիններում»․ չարենցավանցիների բողոքի ակցիան

Չարենցավանցիներն կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Չարենցավանի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան, պահանջում են վերադարձնել․ «Չարենցավանից մեզ Երևան է բերել Վահե Ղազարյանի հրամանը, որով անձնագրային բաժինները օպտիմալացվել են։ Անձնագրային բաժիններում բոլոլա է սարքել։ 40 հազ․ բնակչություն ունեցող Չարենցավանի անձնագրային բաժինը տեղափոխվել է Հրազդան։ Որոշումը առաջացրել է Չարենցավանի խոշորացված համայնքի բնակչության զայրույթը։ 8000-ից ավել ստորագորություն ենք բերել Չարենցավանից, որպեսզի հանձնենք վարչապետին, անձնագրային բաժինը թող հետ բերեն»,-ասում է բողոքի ակցիայի մասնակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее