▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղերք, ինտելեկտով հպարտացեք, ոչ թե կուսակցական կրծքանշանով

Նկատե՞լ եք ամառվա շոգ կրակին, երբ ստվերոտ, հով տեղ ես փնտրում, որ «չհալվես, գոլորշիանաս», ու հաճախակի տեսնում ես կոստյումով մարդկանց` հատկապես երիտասարդների, անպայման կուսակցական կրծքանշաններով…
Դե բա բոլորը չիմանան, որ կուսակցական են «երիտգվարդիական են», որ ապագա չինովնիկ են` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿԿ/բեյջերով/ և այլն:…

Այնպես էլ ձիգ, ինքնավստահ, ուռած-փքված քայլում են, նույնիսկ արհամարհելով արեգակին, շոգ-կրակին: Հա, հաճախ նաև փողկապներո, բայց մեկ է շատերի քթից գեղցիությունը կաթում է:

Տղեք, հպարտանալու ուրիշ ճանապարհ գտեք…

Հպարտացեք ձեր ինտելեկտով, խելքով, համեստությամբ, գթասրտությամբ, բարեկրթությամբ, դաստիարակությամբ, բարոյականությամբ:
Թե չէ կուսակցական,  «երիտգվարդիական», կրծքանշան, փողկապ:

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее