Եթե Հայաստանի Էլեկտրական ցանցերի տնօրենը իսկապես ստանում է 40.000.000 դրամ աշխատավարձ, ապա ինչ հաշվարկների հիման վրա է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտնաբերել, որ էլցանցերը կորուստներով են աշխատում: Լավ է դեռ էսքանից հետո չի ասել, թե էլցանցերը գերկորուստներով են աշխատում ու սակագինը պիտի բարձրանա ոչ թե 10, այլ 110 տոկոսով: Մարդիկ միլիոններով աշխատավարձ են իրենց նշանակում, թքած ունենալով համակարգի աշխատանքի արդյունավետության վրա, Նազարյանն է մտածում կորուստների մասին: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նազարյան ՀԾԿՀ-ում միաժամանակ հանդես է գալիս նաև որպես էլցանցերի շահերի պաշտպան:
Տպավորություն է, որ Նազարյանը միաժամանակ հանդես է գալիս նաև որպես էլցանցերի շահերի պաշտպան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet