Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հայաստանում Թուրքիայից եկած «տուրիստները» սոցիալական ցանցերում ներկայացնում են Հայաստանը որպես ադրբեջանական հողեր։
Ակնհայտ է, որ Արցախի նման, Թուրքիան որոշել է արդեն բուն ամբողջ Հայաստանի զավթման գործին լծվել։
Նույն պրոպոգանդան արեցին 2020 թվականին։
Բոլոր տեղերով «Կարաբախ Ազերբաջանդա» էին վանկարկում։ Նման գրություններ նույնիսկ օտար երկրներում էին տարածում հասարակական տրանսպորտի, գովազդային վահանակների վրա։
Հիմա նույնը սկսել են Հայաստանի նկատմամբ անել։ Ընդ որում Վրաստանի ադրբեջանցիների ներգրավմամբ»։