▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

TOON EXPO 2026-ին IDBank-ը ներկայացավ հատուկ առաջարկով

Նոր տուն գնելու բոլոր ճանապարհները վերջին օրերին տանում էին TOON EXPO՝ անշարժ գույքի ոլորտի տարվա ամենամեծ ցուցահանդես, որտեղ այցելուներին սպասում էին 30 հազարից ավելի բնակարանի ընտրություն, 100-ից ավելի կառուցապատողներ և իհարկե, լավագույն ֆինանսական գործընկերը՝ IDBank-ը՝ տան ընտրության, գնման, հետո արդեն վերանորոգման ճանապարհին։

«IDBank-ը միշտ առանձնանում է իր ուրույն ձեռագրով։ Մենք թե՛ ցուցահանդեսին, թե՛ առհասարակ պարբերաբար փորձում ենք նորովի ներկայանալ մեր հաճախորդներին։ Այս տարի էլ բազմաթիվ այցելուներ և հաճախորդներ մոտեցան մեզ, հետաքրքրվեցին Բանկի ծառայություններով և կնքեցին իրենց այդքան սպասված բնակարանի ձեռքբերման պայմանագրերը։ Ուրախ ենք նրանց հետ կիսել այդ կարևոր պահը։ Իսկ idcoin-ի արշավը ինչպես անցյալ տարի, այս տարի ևս մեծ հետաքրքրություն առաջացրեց», - ասաց IDBank-ի Վաճառքների կազմակերպման բաժնի ղեկավար Նարեկ Ֆահրադյանը։

Այն հաճախորդները, ովքեր TOON EXPO-ի ընթացքում Բանկի տաղավարում դիմեցին բնակարանի գնման, կառուցապատման կամ վերանորոգման հիփոթեքային վարկի ստացման համար, ստացան Բանկի կողմից հաստատված վարկի գումարի 1%-ի չափով idcoin։

«Ուրախ ենք, որ IDBank–ը տարիներ շարունակ նախապես մշակված հատուկ առաջարկներով ներկայանում է TOON EXPO-ին, համագործակցում է մեր գործընկեր կառուցապատողների հետ, ինչն ավելի ճկուն է դարձնում բնակարանի գնման գործընթացը մեր այցելուների համար», - նշեց «Big Projects» ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը։

Ինչպես TOON EXPO-ի երեք օրերին, այնպես էլ տաղավարից դուրս IDBank–ի թիմը մշտապես պատրաստ է օգնելու և ուղղորդելու կնքել այդքան սպասված՝ բնակարանի ձեռքբերման պայմանագիրը առանց խոչընդոտների և, ամենակարևորը, շահավետ պայմաններով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

info@asekose.am/095519696
Հասարակություն далее