▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տնտեսագիտական համալսարանի լավագույն ուսանողներն աշխատանք կստանան «ԻՆԳՈ Արմենիա»-ում

«ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունն կհետեւի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների կրթության ամբողջ գործընթացին,  որից հետո ուսանողները փորձաշրջան կանցնեն ընկերությունում, իսկ նրանցից լավագույններն էլ աշխատանք կստանան:

Այս մասին այսօր կնքված համագործակցության հուշագրից հետո ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, մասնավորապես, նշել է. 

«Սա միայն հետագայում աշխատանքի տեղավորման համաձայնագիր չէ, սա հնարավորություն է տալիս, որ «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը հետեւի կրթության ամբողջ պրոցեսին, մասնակցի կրթական ծրագրերի կազմմանը, արտադրական պրակտիկայի կազմակերպմանը, թեզերի կատարման ընթացքում հետեւի, որ ճիշտ թեմաներ ընտրվեն եւ վերջում լավագույն ուսանողներին կտեղավորի իր մոտ աշխատանքի»:

«Բոլոր ջանքերը կներդնենք, որ ուսանողները որակյալ ուսում ստանան, որակյալ մանսագետներ ստացվեն ի փառս Հայաստանի եւ մեր ընկերության»,- իր հերթին նշել է «ԻՆԳՈ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее