Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով ՀՀ վարչապետի այսօրվա ուղերձին է անդրադարձել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Մասնավորապես, արձագանքելով Փաշինյանի ուղերձի այս հատվածին՝ «Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի», Մանուկյանը նշել է․ «Աբսուրդ է, անհեթեթություն, տգիտության արդյունք, ոչ քաղաքական տեքստ, ոչ արժանապատիվ մարդու արտահայտություն։ Փորձում եմ զուսպ լինել»: |
«Տգիտության և ոչ արժանապատիվ մարդու արտահայտություն»․ Արամ Մանուկյանը՝ Փաշինյանի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet