Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Թարմացում․ Վիգեն Էուլջեքչյանի կինն արդեն Հայաստանում է
«Զվարթնոց» օդանավակայանում նա հուզվեց` տեսնելով իրեն դիմավորելու եկած լրագրողներին ու մյուս քաղաքացիներին։ Լինդա Էուլջեքչյանին դիմավորողների մեջ էին նաև ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն ու նրա եղբայրը` Նաիրի Սարգսյանը։
«Ես շատ ուրախ եմ։ Ուզում եմ տեսնել Վիգենին՝ 5 տարի անց։ Ինձ համար այս պահին ամենակարևորն այն է, որ Վիգենին տեսնեմ։ Չեմ հավատում, որ սա իրականություն է։ Երբ Վիգենը Լիբանան հասնի, մենք անպայման մեր որդու հարսանիքը կանենք»,–ասաց Լինդան հավաքվածներին։
Տեսանյութը` ԱրմենիաSputnik–ի
«Տեղեկացանք, որ Հայաստանում նրան դիմավորող չկա, քանի որ իրենք այստեղ մշտական բնակության մեջ չեն, ու որոշեցինք Նաիրիի հետ գանք՝ դիմավորենք։ Վիգենի կինը Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրներ ուներ, մեր հայրենակիցներից մեկն է այդ հարցը լուծել էր, մենք էլ եկել ենք իրեն դիմավորելու, որից հետո միասին կգնանք Մուրացան հոսպիտալ, որտեղ պահվում են մեր տղաները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Սարգսյանը։
***
Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը շարունակում է մնալ անհայտ։
Երեկ՝ հունվարի 14-ին, սիրիացի երկու վարձկանների հետ փոխանակումից հետո, Բաքվից վերադարձած չորս գերիները Երևանում են։
Բայց երեկվանից մինչ հիմա անհայտ է մնում բեյրութահայ Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը։
Առողջապահության նախարարությունը ամեն կերպ թաքցնում է նրա տեղափոխման վայրը։
Երեկ նախարարն շատ սակավ բառերով նկարագրեց հինգ տարի գերության մեջ գտնվող, մի քանի անգամ հացադուլ հայտարարած, Բաքվի իշխանության դեմ իր բողոքը արտահայտած Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակը՝ խուսափելով կոնկրետ մանրամասներից։
Եվրոմեդիա24-ն է գրում ու նշում, որ այսօր առավոտյան կրկին դիմել է ԱՆ-ին՝ տեղեկացնելով, որ անգամ Վիգեն Էուլջեքյանի կինը, ով հիմա կժամանի Երևան, չգիտի, թե որ հիվանդանոցի ուղղությամբ շարժվի՝ հանդիպելու ամուսնուն։ Այս մասին ահազանգում են բազմաթիվ օգտատերեր սոցիալական ցանցերում։
ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը կրկին անգամ հրաժարվեց տեղեկատվություն տալ՝ մանիպուլացնելով, թե իբր պիտի տեղեկատվությունը ճշտի ԲԿ-ների հետ, հետո հայտնի նաև հավելյալ, քանի դեռ ընտանիքի անդամները պաշտոնապես չեն տեղեկացվել, և ավելի ուշ առողջական վիճակի մասին տեղեկություն կտրամադրի։
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ նախարարը ուղիղ հրահանգ է ստացել իր քաղաքական ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանից՝ թույլ չտալ լրագրողների և հասարակության հետ վերադարձած գերու կոմունիկացիան, քանի դեռ ԱԱԾ-ին չի հաջողվել ձևավորել իրենց համար նպաստավոր կոմունիկացիոն դաշտ։
Դիտեք նաև՝


