▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետը զայրացել է քահանայի վրա ու փորձել հարվածե՞լ նրան

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այն, որ Սյունյաց քաջագործ մարզպետը երբեք պարապ տեղը չի նստում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ Այունյաց իշխանիկը օրը ցերեկով կարող էր կին ծեծել, կարող էր Բուդաղյաններից վրեժխնդիր լինել, դա նույնպես շատերի համար գուցե սովորականի պես մի բան էր, եւ այն, որ նույն Լիսկան հիմա էլ կարող էր ձեռքերը երկարացներ քահանայի վրա, սրանից էլ թերեւս որեւէ մեկը չի զարմանա: Հաշված օրեր առաջ Սյունյաց բդեշխը, պատմում են, որ կնունքի արարողության ժամանակ, որին ներկա են եղել ՀՀ բարձրաստիճան այրերից մի քանիսը, երբ հոգեւոր հայրը մի փոքր ուշացումով է տեղ հասել, փորձել է շշով վերջինիս հարվածել, ասելով, որ երբ իր նման զորեղ մարդիկ կան նման միջավայրում, ապա հոգեւոր այրն էդ ով դարձավ, որ մեզանից հետո գա: Ասում են այդ օրը Լիսկայի թեւից բռնել են իշխանական էլիտայի դեմքերը, ասելով, որ դեռ նոր է Լիսկան կրակի մեջից դուրս եկել: Պատկերցրեք ինչ կլինի ազգիս ու Սյունեցիների վիճակը, եթե այսուհետ լիսկայի ձեռքը բռնող չլինի: Մի օր էլ Լիսկան կատաղելու ու պուշկի տակ է պահելու ողջ մայրաքաղաքը, հատկապես որ Երեւանում կառուցած նրա առանձնատունը բավականին հարմար դիրք ունի, անհրաժեշտության դեպքում կրակահերթ բացելու համար:

 

Ազատ Հայաստան ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее