Թարմացված․ Սահակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել բժշկական կեղծ ախտորոշման հիմքով զորակոչիկին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու դիմաց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, @SputnikԱրմենիային հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Բացի ՀՀ ԱՆ հանրապետական շտապօգնության ծառայության տնօրենից, նույն վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս երեք անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
«Հանրապետական շտապօգնության ծառայության» նորանշանակ տնօրեն Սահակ Հակոբյանին եւ եւս մի քանի անձի Հակակառուպցիոն կոմիտեն ձերբակալել է:
ArmLur.am-ին տեղեկությունների համաձայն՝ կաշառքի գործով են վերջինիս ձերբակալել եւ անգամ միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու մասով: