allturkey-ի փոխանցմամբ՝ Ստամբուլ-Ուրֆա երթուղով ավտոբուսում 24-ամյա ոմն Ա.Ք., «Ալլահու աքբար» գոչելով դանակահարել է 3 զբոսաշրջիկի: Լուսադեմին, երբ զբոսաշրջիկները քնած են եղել, Ա.Ք.-ն իր դանակով հարվածել է զբոսաշրջիկների պարանոցներին, ինչի հետևանքով վիրավորել է 3 հոգու, որոնց վիճակը ծանր է:
Ավտոբուսում սկսված խուճապի ժամանակ հանցագործը փախուստի է դիմել: Դեպքի վայր ժամանած «շտապ օգնության» ավտոմեքենան վիրավորների տարել է Անկարայի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներից մեկը՝ Սուլեյման Սուլեյմանին, Սիրիայի քաղաքացի է:
Թուրքական ոստիկանության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դանակահարությունը կատարած Ա.Ք.-ն հայտնաբերվել է ավտոճանապարհին մոտ հաստատություններից մեկում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։