ՔՊ-ական պատգամավորները թեև դարձել են լուրջ փողատերեր, ոմանք՝ ըդհուպ հանքատեր, կառուցապատող և ասֆալտի գործարանատեր, միևնույն է այսօր էլ իրար հերթ չտալով հիշում են նախկինների թալանը ու գոռում են, թե իրենց օրոք Հայաստանում չկա կոռուպցիա։ Պնդում են նաև, որ դատական համակարգը չի ենթարկվում իշխանություններին, որ Հայաստանում անօրինականություններ այլևս չկա, սակայն պարզվում է, որ ՔՊ-ական պատգամավոր, «քացի քցող» և «ուսապարկ» անունները հասարակության կողմից վաստակած Վահագն Ալեքսանյանը գտնվելով «ԱՔՌԱ» համակարգի «սև ցուցակում»՝ կարողացել է հիփոթեքով բնակարան գնել։
Լուրեր․com-ն է գրում ու նշում, որ «Դատալեքս» համակարգից տեղեկացել է, որ 2022 թ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան՝ Վահագն Ալեքսանյանից գումարի բռնագանձման պահանջով։
«Խոսքը գնում է սպառողական վարկի մասին՝ 1 մլն 711 հազար 429 ՀՀ դրամի չափով, ըստ դատական գործի տվյալների։
Փաստորեն, ԱԺ-ում հայտնված Փաշինյանի «զեմլյակը» օգտագործում է իր պատգամավորական մանդատը՝ օրենքը շրջանցելու համար։ Մյուս կողմից հատկաշնական է՝ պետության բեռի տակ մտած իշխանության ներկյացուցիչը այնքան անպատասխանատու և անբարեխիղճ է եղել, որ իեն թույլ է տվել ավանդատուների հաշվին գոյացած սպառողական վարկը խժռել ու չվերադարձնել բիզնեսբանկին։ Համենայն դեպս դատալեքսի տվյալներից սա է ընկալվում։
Նշենք, որ նույն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է 31մլն 813 հազար 600 ՀՀ դրամ փոխառություն՝ «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ից։
«ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է, որը Արաբկիր վարչական շրջանում բազմաբնակարան համալիր է կառուցում։ Բանկային կանոնները թույլ չեն տալիս «սև ցուցակում» հայտնվածներին վարկավորել անգամ 2 միլիոնի չափով, բայց Փաշինյանի թիմակցի մանդատը «պատ է ծակել», խիստ կասկածելի հանգամանքներում հայաստանյան գործարարը օգնել է ՔՊ-ական իջևանցի պատգամավորին երևանցի դառնալ։ Նոր բնակարան են վաճառել պատգամավորին կամ հարկադրված կամ նյութական շահագրգռվածության դիմաց։
Ավելորդ է նշել, որ բացառվում է այսքան բախտավոր մեկին գտնենք հասարակ քաղաքացիների շրջանում, բանկերում պարտքեր կամ ուշացումներ ունեցողները ոչ միայն հայտնվում են «սև ցուցակում», այլև «փաշինյանական» ԴԱՀԿ ծառայությունը կտրուկ ձևով զրկում է քաղաքացուն իր ունեցվածքից։
Վահագն Ալեքսանյանի այդքան ագրեսիվ պահվածքը և Փաշինյանին հաճոյանալու մոլուցքը հավանաբար կապված է նաև սեփական դրամական միջոցները շատ արագ կարգավորելու հետ»,-գրում է սկզբնաղբյուրը։