▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպառնացել են փակել կամ փոխել Ոսկետափի եկեղեցու բանալիները»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լարված է օրն սկսվել Վեդու համայնքի Ոսկետափ գյուղում․ քահանային են մոտեցել- սպառնացել մարդիկ` իրավատիրոջ դիրքերից, տհաճ զրույցից հետո սպառնացել են փակել կամ փոխել Ոսկետափի եկեղեցու բանալիները։
Ու սա արել են Տեր Արտաշեսի՝ Տիրադավերին միանալու՝ մեկօրյա կյանք ունեցած աղմկոտ հայտարարությունից հետո»։

Նշենք, որ Մասյացոտնի թեմը հանդես է եկել հայտարարությամբ․ «Ոսկետափում շարունակվում են ճնշումները Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ։
Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի միջամտություն են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և հոգևորականների ծառայությանը։
Հորդորում ենք անհապաղ դադարեցնել Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր քայլերը և քահանայի նկատմամբ իրականացվող ճնշումները։
Միաժամանակ հայտնում ենք, որ հիշյալ եկեղեցին կառուցված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի վրա, և որևէ անձ կամ մարմին իրավասու չէ կամայականորեն սեփականացնել եկեղեցին կամ միջամտել եկեղեցու գործունեությանը»։

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրում է․ «Այսօր Մասյացոտնյաց թեմի՝ Ոսկետափի գյուղապետը եկել է եկեղեցին կառուցող բարերարի հետ և քահանային ասել, որ Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցին ինքն է կառուցել և պահանջում է, որ տեր հայրը լքի եկեղեցին… նման բան չի եղել պատմության մեջ։ Սա ապշելու բան է։ Անաստվածության վերջին ձևը։ Էսօր կարողա՞ տեր հայրը գնա, բայց վաղը՝ այ վաղը, դուք ու ձեր սերունդները կանգնելու եք Աստծո ահեղ դատաստանի առաջ, լաց և ատամների կրճտոց»։

Լրագրող Նարինե Կիրակոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամեն բան անում են, որ մինչ ընտրություններ, Հայաստանում ռազմական դրություն մտցնեն... Նիկոլը ասում է՝ հեղափոխություն արեք, հայ ազգը արդեն մի անգամ ղալաթ արեց, էլ չի գնա սրանց մուտիլովկին, բայց Եկեղեցին հենց այնպես չեն բերել քաղաքական դաշտ, թեպետ Կաթողիկոսը հաստատ նիկոլի ընդդիմությունը չի, նա հոգևոր, այլ ոչ թե աշխարհիկ առաջնորդ է»։

Հավելենք, որ ավելի վաղ, Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում  նաև գրել էր․ «Նիկոլի գործերը լավ չեն. մաֆիան տրաքում է․ ԱՄՆ-ի թեմակալ Հովնան սրբազանը լքում է մաֆիան։
10 ՏԻՐԱԴԱՎԵՐԻՑ կանջատվի շուտով, հենց նոր հայտարարեց Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին մասնակցության մասին, մինչ այդ էլ Վայոց ձորի թեմակալ առաջնորդից եկան ազդակներ, որ չի ենթարկվում Փաշինյանի հրահանգներին»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее