▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանել է եղբորը` մտածելով, որ նա չար թզուկ է

Ամերիկացի 18-ամյա դեռահաս Կոդի Մետցկեր-Մեդսենը դատարանում հայտարարել է, որ 2013-ի օգոստոսին սպանել է 5-ամյա խորթ եղբորը՝ Դոմինիկ Էլկինսին, քանի որ իրեն թվացել է, թե կրտսեր եղբայրը գոբլին է, այսինքն` ֆանտաստիկ ժանրի  ֆիլմերում և մուլտֆիլմերում հանդես եկող չար թզուկ:

Տղայի խոսքով` ինքը  վերցրել է աղյուսի կտորը և սկսել հարվածել եղբորը, որից հետո նրան խեղդամահ է արել գետում, սակայն վստահ է եղել, որ  դա եղբայրը չէ, այլ` զզվելի կանաչ գոբլին: Տղան նաև խոստովանել է, որ  հաճախ է հայտնվում երևակայական աշխարհում և հալյուցինացիաներ ունենում, ինչը սկսվել է Skylanders տեսախաղը խաղալուց հետո:

Կոդի մայրն էլ իր հերթին խոստովանել է, որ երբ հղի էր նրանով,  թմրանյութեր էր օգտագործել, ինչը, հավանաբար, ազդեցություն է ունեցել որդու վրա, որովհետև վերջինս միշտ երևակայական ընկերներ է ունեցել։Ներկայումս Կոդին մեկուսարանում է, սակայն նրա փաստաբանը պնդում է, որ տղան անմեղսունակ է, քանի որ հանցագործության պահին գտնվել է աֆեկտի տակ։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее