ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից նշել են, որ 2022 թ. ընթացքում Պապիկյանի` որպես ՔՊ վարչության նախագահի կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» օրենքի 23–րդ հոդվածը, ըստ որի` բոլոր դրամական վճարումները պետք է կատարվեն անկանխիկ, մինչդեռ ընդհանուր 11 մլն 387 հազար դրամով կանխիկացումներ են եղել։
Պապիկյանը հրավիրվել է մասնակցելու գործի քննությանը և պարզաբանումներ ներկայացնելու, սակայն չի ներկայացել։