Մի քանի օր է՝ մամուլում տեղեկություն է շրջանառվում այն մասին, որ մի խումբ իրավաբաններ պատրաստվում են դիմել դատարան «Սուրբը 2» ֆիլմն արգելափակելու պահանջով, քանի որ, նրանց պնդմամբ, սերիալում առկա մարդասպանությունը` Հայր Սուրբի կողմից, ինչպես նաև տարատեսակ թմրանյութերի բաց օգտագործումը և պոռնոգրաֆիկ բնույթի տեսարանները դեմ են ազգային արժեքներին և վտանգ են հանդիսանում հատկապես դեռահասների համար, որոնց շրջանում սերիալը լայն տարածում է գտել։
Ֆիլմն արգելափակելու հետ կապված բողոքի ակցիաները նոր զարգացումներ են ունեցել այս անգամ նախօրեին Բագրատ Սրբազանի և իր աջակիցների կողմից հրավիրված մեծ հանրահավաքի ժամանակ:
Ցույցի մասնակիցների կողմից հանրահավաքի ժամանակ բարձրացվել է «Արգելափակեք Սուրբը 2» գրությամբ ցուցանակը:
Ակցիայի տեսանյութն՝ առանց մեկնաբանության։
Աղբյուրն՝ այստեղ