▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շումերական հայտնի սկավառակը, որ հնարավոր եղավ բացահայտել միայն հայերենի շնորհիվ

Շումերներն ու նրանց լեզուն շատ մասնագետների  համար անսպառ ուսումնասիրության աղբյուր են: Ոմանք պնդում են, որ անհերքելի ապացույցներ կան, որ շումերենը հայերեն է:   Այս առիթով հարկ է հիշել որոշ ժամանակ առաջ հայկական գիտական կյանքում մեծ իրարանցում ու սենսացիա առաջացրած ՝  շումերագետ Արման Ռևազյանի բացահայտումը. նա կարողացել էր հայերենով վերծանել Կրետոս Կղզում 100 տարի առաջ հայտնաբերված մ.թ.ա. 1500 թվականին պատկանող սկավառակի նշանագրերը:

Սկավառակը, որն ընդամենը 15 սմ է, հայտնաբերվել է 1908 թվականին Փավստոս քաղաքում: Այն դարեր շարունակ պահված է եղել թագավորական ապարանքներում և  նախատեսված է եղել աստղագիտական աշխատանքների համար: Սկավառակի վերծանմամբ փորձել են զբաղվել հույները, ռուսները, ֆրանսիացիները, անգլիացիները և երբայեցիները: Հույներն ասում են, որ իրենց մոտ քաղաքակրթությունը, այդ թվում՝ գիր-գրականությունը պատրաստի իրենց է փոխանցվել Կրետոս կղզուց: Արմենոս բառը, որով հույները կոչել են հայերին, հին հունարենով նշանակում է «պատրաստի»: Այսինքն, արմենոսները նրանց պատրաստի տվել են իրենց գիրն ու գրականությունը: Անգամ ուկրաինացի հետազոտողներից մեկն է համոզվել, որ սկավառակը հնարավոր չէ վերծանել առանց հայոց լեզվի: 

8257_623662601023159_560815959_nՍկավառակի  նշանագրերի հայերեն լինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հին ժամանակներում հայ քրմերը շարժվել են դեպի Եգիպտոս և Կրետոս, որտեղ էլ որպես գաղտնի լեզու կիրառել են հայերենը: Արման Ռևազյանի հավաստմամբ, հայոց լեզուն մինչև մ. թ. ա. 17-րդ դարը եղել է քրմական լեզու և եգիպտերենի ու շումերերենի հետ կիրառվել է գաղտնագրերում:
Նշենք, որ սկավառակի վրա գրված է, որ Հայա աստծո փոխանորդ Արտաշ արքան գրեց այս մեհենագիրը, և հայ գիտնականները անկյունաչափ հայտնագործելով՝  կարողացան երկրի ու արևի անկյունը չափել: Նշված է նաև այն մասին, որ  մ. թ. ա. Ուղիղ 1500 թվականին նրանց հաջողվել է բևեռային աստղը գտնել: Եթե տեղյակ եք, ամեն 2000 տարին մեկ Բևեռային աստղը փոխվում է: Վերջում էլ հեղինակը նշում է, որ Արմանա աշխարհի գիտնականները կարող են կարդալ սկավառակը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее