Իրադարձություններին հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Հրավառություն Բեյրութում. Լիբանանում ցնծում են Իրանի կողմից Իսրայելի հրթիռակոծության փաստից:
Թել-Ավիվի հյուսիսային ռեստորաններից մեկը՝ իրանական հրթիռային հարձակումից հետո:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ ի պատասխան «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի, ՀԱՄԱՍ-ի ղեկավարի և «Ղուդս» ուժերի հրամանատարի սպանությանը:
Իսրայելը նշում է, որ զոհեր չկան։
Կրակի տակ են Բաեր Շեվայի ծայրամասերը, բեդվինական ավանն ու Նետիվոտը։
Իրանական հրթիռների մեծ մասը խոցվում է «Հեց» համակարգի կողմից` Իսրայելից դուրս, հիմնականում` Հորդանանի վրա։
Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ Միջերկրական ծովում հարձակման արդյունքում ոչնչացվել են իսրայելական գազային հարթակներ։ Այրվում է Աշկելոնի գազի հանքավայրը:
«Սա ընդամենն առաջին ալիքն է»,- հայտարարել է իրանի առաջին հեռուստաալիքը:
Թել Ավիվն` այս պահին.․․
Միջերկրական ծովում այրվում են իսրայելական գազի հանքերը Ըստ տեղեկությունների հրդեհվել է 24 աշտարակ...
Իրանից ավելի քան 500 բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, գրում են իսրայելական լրատվամիջոցները
***
Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնել է Իսրայելի ՊԲ-ն
Իսրայելում ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն։ Բոլոր քաղաքացիներին խնդրում են անհապաղ գնալ ռմբապաստարաններ:
Տեսանյութն ՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
***
Եթե Իսրայելն արձագանքի Իրանի գործողություններին, կբախվի կործանարար հարվածների, ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ, որը հաստատում է Իսրայելի վրա հրթիռային հարձակումների փաստը, գրում է Mehr գործակալությունը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարություն է տարածել Իսրայելի վրա հրթիռային հարձակումից հետո։
«Ի պատասխան նահատակ Իսմայիլ Հանիեի, Սայեդ Հասան Նասրալլահի և նահատակ Նիլֆորուշանի նահատակությանը, մենք հարվածներ ենք հասցրել օկուպացված հողերի սրտին», -ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրանից։
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ արձակվել է ավելի քան 400 հրթիռ։
***
Վերջին 20 րոպե-կես ժամում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի դեմ սկսվեց։ Այն, ինչ այս պահի դրությամբ կարողանում են հաղորդել իսրայելյան լրատվամիջոցները տեղեկությունն է, որ մոտ հարյուր բալիստիկ հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ հրթիռները 10-15 րոպեում հասնում են Իսրայելի տարածք, ի տարբերություն ապրիլին արձակված հրթիռների, որ 4-5 ժամում էին հասնում։
Թե Իսրայելը որքանով է հասցրել պատրաստվել հրթիռային հարձակմանը հարց է, ամեն պարագայում որքան հնարավոր է հասկանալ, Իսրայելի հակահրթիռային պաշտպանության Iron Dom համակարգը առանձնապես չի կարողանում իրանյան հրթիռները չեզոքացնել։ Պայթյուններ են հնչել Թել-Ավիվում, Երուսաղեմում, Ջաֆֆայում, Հայֆայում, այլ քաղաքներում։ Իսրայելի կառավարությունը արտակարգ նիստ է գումարել ստորգետնյա բունկերում։ Իրանի Հեղափոխության պահապանների գունդն էլ հայտնել է, որ մոտ ժամանակում հայտարարություն կտարածի։
***
Թել Ավիվում ահաբեկչություն է տեղի ունեցել, առնվազն 10 մարդ վիրավորվել է, կա 4 զոհ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները
Հաղորդվում է, որ ահաբեկիչներն իջել են տրամվայից և սկսել կրակել ավտոբուսի կանգառում սպասող ուղևորների վրա։
***
Իրանական Shafaqna գործակալությունը գրում է, որ իրանական հրթիռային հարձակման արդյունքում ոչնչացվել է ավելի քան 20 իսրայելական F-35 ինքնաթիռ։
«Առցանց հաղորդագրությունները վկայում են իրանական հրթիռային հարձակման հետևանքով ավելի քան 20 իսրայելական F-35 ինքնաթիռների ոչնչացման մասին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի իր ալիքում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ ամբողջ Իսրայելում հնչել են ազդանշաններ։
***
Քիչ առաջ հրեական The Jerusalem Post-ը հայտնեց, որ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 400 հրթիռ։