Hraparak.am-ը գրում է.
«Արմենիայի» հյուրն էր Գյումրիի սպանդից կենդանի մնացած փոքրիկ Սերյոժայի բժիշկը: Փոքրիկ մի դիպված պատմեց բժիշկ Դալլաքյանը, որն անչափ հուզիչ էր. «Երիտասարդ մի մայր էր եկել ու ասում էր, որ ինքը պատրաստ է կրծքով կերակրել Սերյոժային: Ես փոքրիկ ունեմ, որին կերակրում եմ, եթե անհրաժեշտություն լինի, իմ փոքրիկին չեմ կերակրի»: Նման պարագայում ո՞նց չասես՝ Սերյոժան մայրիկ ունի:
Հ.Գ.
Մեր լավը փայփայենք: Ու լավի ամենափոքր ծիլն անգամ աճեցնենք, որ կարողանանք դիմանալ վատին…
Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Նյութը` սկզբնաղբյուր կայքում