▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեքս տոնածառի տակ. ինչպես է պետք անցկացնել Ամանորի գիշերը

ny.hochu.ua- ն գրում է, որ եթե մտածել եք, որ Ամանորի գիշերը պետք է անցկացնել ձեր սիրած էակի հետ, բայց չեք ցանկանում դիտել հեռուստացույցով ցուցադրվող հիմար հաղորդումները կամ աղցան ուտել ու շամպայն խմել, ուրեմն շատ ճիշտ ճանապարհ եք ընտրել։ Սեքսն ամենաիդեալական տարբերակն է Ամանորի գիշերը հիանալի ու անմոռաց դարձնելու համար։ Սա եւ գեղեցիկ, եւ ռոմանտիկ, եւ յուրահատուկ է(եթե մի փոքր երկար մտածեք). հիշեք, որ սեռական կյանքն ավելի ակտիվ ու հաճելի դարձնելու  համար բազմազանություն է հարկավոր։

Այսպիսով, աղջիկներ, ներկայացնում եք երեք սցենար, որոնք կարելի է կիրառել Ամանորի գիշերը։

Սցենար՝ 10 րոպե տևողությամբ

Կարծիք կա, որ սեքսով զբաղվելու համար կնոջը երկար նախաբան է հարկավոր, որպեսզի նրա մեջ վառվի սիրո կրակն ու կիրքը։ Կա մի շատ հիանալի տարբերակ՝ արագ սեքս։ Մինչ ձեր ամուսինը զարդարում է տոնածառը, ինչ-որ բան է պատրաստում կամ իրեն կարգի է բերում, դուք կարող եք շոյել ձեր մարմինըն ու նրան մանրամասն ներկայացնում եք տեսարանը։  Շատ արագ գործի եք անցնում եւ զգում այդ հաճույքն ու բավարարվածությունը։

Սցենար՝ 30 րոպե տևողությամբ

Այս կախարդական գիշերը կարելի է վառել անուշաբույր մոմերը, օծել անկողնու սպիտակեղենը եւ անուշաբույր յուղերով լոգանք ընդունել։ Տանը ինտիմ մթնոլորտ ստեղծելուց հետո կարելի է արդեն սկսել համբուրել ձեր տղամարդուն, որոնք պետք է շատ երկար եւ կրքոտ լինեն։

Սեքսի ժամանակ կարելի է օգտագործել միսիոներական դիրքը կամ այդ օրը դերերի փոփոխություն կատարել. շարժվում է ոչ թե զուգընկերը, այլ զուգընկերուհին։ Հավատացեք, այս գիշերը դեռ երկար կհիշվի։

Սցենար՝ 1 ժամ տևողությամբ

Ձեր ննջասենյակը բուդուարի վերածեք. վառեք անուշաբույր մոմերը, միացրեք ռոմանտիկ երաժշտություն, լուսամփոփի վրա գցեք կարմիր մի կտոր եւ սենյակը պատրաստ է։

Այնուհետեւ հարկավոր է փակել ձեր զուգնկերոջ աչքերը, նրան շոկոլադ, սերուցք եւ գինի հյուրասիրել (թող նա գուշակի, թե ինչ տեսակի գինի է դա) եւ իհարկե մրգեր։

Արդեն կարելի է հանվեցնել մեկմեկու, մերսել եւ նուրբ ու քնքուշ խոսքերով սկսել ձեր անմոռանալի գիշերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее