▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում 3 տարեկան երեխան 3-րդ հարկից ընկել է, մայրն իրեն նետել է հետևից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել երեկ Սևան քաղաքում:

MediaHub-ն է գրում ու նշում․ «Կայքին հայտնի դարձավ, որ Սևանի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկի պատուհանից 3 տարեկան երեխան անզգուշության հետևանքով երեկ ընկել է 2-րդ հարկի պատշգամբ, իսկ մայրն իրեն նետել է ետևից, որ երեխային փրկի: 

Փոքրիկին վնասվածքներով տեղափոխել են «Սևան» ԲԿ, ապա՝ Երևան: Երեխայի մայրը, մեր տեղեկություններով, լուրջ վնասվածքներ չունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее