▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ եմ խռով

Ինձ մի պատվեք,Աստծո սիրուն,
Մեծարանքի դափնեքողով...
Ճչան բառեր ես չեմ սիրում
Լեզվահնչյուն զարդակողով...
Էդ նույն լեզվից ես էլ ունեմ...
Երբ լինում եմ ինձնից խռով,
Սիրտս ճչում,ես լռում եմ
Անփայլ ժպիտն իմ կեղծելով,
Ու չեմ ասում,-Բա~վ է,մարդի~կ,
Էս աշխարհը առնեք փողով,
Վաճառվում է ճիշտ ամեն ինչ,
Սերն է միայն դափնեքողով,
Ով չի սիրում,Աստծո~ սիրուն,
Լեզվահնչյուն զարդակողով,
Այլ սրտի մեջ զարդ է լինում,
Աղոթքներում` հոգեթևվող...

Սիրտս ճչու~մ,Ես լռում եմ:
Էսօր ինձնից շա~տ եմ խռով...
Ճչան բառերն ես ինչ անեմ,
Դուք ինձ պատվեք սիրո դողո~վ,

Սիրո փառքո~վ` դուք ինձ պատվեք:

 

 

Ազատ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее