Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճակատագրի ի՜նչ հեգնանք է, չէ՞: Իջևան-Ղազախ սահմանային հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումն է ընթանում, որին Ադրբեջանի կողմից ղեկավարում է Շահին, ավելի ճիշտ՝ Շահեն Մուստաֆաևը, ով ծնվել է Նոյեմբերյանի Ջուջևան գյուղում, հաճախել տեղի հայկական 8-ամյա դպրոցը, ապա Նոյեմբերյանի թիվ 2 հայկական դպրոցը, որտեղ ես եմ նաև սովորել, ապա ընդունվել է Ժողինստիտուտի հայկական բաժինը, մինչև 23 տարեկանը ուսանել Երևանում: Հիմա նա իր ծննդավայրին շատ մոտ բանակցում է իր հայ գործընկեր Մհեր Գրիգորյանի հետ: Դիտեք նաև՝ |
Թարմացված․ Նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: |
«Շահեն Մուստաֆաևը, ով ուսանել է Երևանում, բանակցում է Մհեր Գրիգորյանի հետ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet