▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադրանքն ուղղված է հենց Ռուսաստանի իշխանությունների դեմ

Որևէ մեկը լսած կա՞ արդյոք այս երեք օրում ռուսական 102-րդ ռազմաբազայում որևէ անհայտ կորածի, կամ մահացածի, կամ սպանվածի կամ ռազմաբազայից Ռուսաստան տեղափոխված անձի կամ անձանց մասին։

Հանցանքի շարժառիթները շատ կարևոր են հանցանքի ողջ պատմության վերականգնման և հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու համար:

Գյումրվա այս եղեռական կոտորածը այդ սինլքոր ու բարոյալքված մեկ զինվորի տարբերակով բացատրելը չի պատասխանում հանցանքի շարժառիթի մասին հարցին ոչ մի տեսանկյունից։

Նախորդ ստատուսոներիս մեջ ես արդեն ենթադրություն եմ կատարել որ սա խորը մտածված, մշակված և վարպետորեն իրականացրած սադրանք է ինձ համար դեռևս անհայտ՝ սակայն վստահ կասեմ, շատ հեռուն գնացող նպատակներով։

Ռուսաստանը չտվեց ենթադրյալ հանցագործին Հայաստանին ոչ թե այդ տականքի սիրուց դրդված այլ որովհետև դեպքը Ռուսաստանի համար պետական կարևոր նշանակություն ունի և համապատասխան ծառայությունները միակ թելը չէին կարող վստահել բոլոր տեսակետներից անբարեհույս մեր իրավապահներին։

Կարծում եմ այս լակոտի և հիմնական օպերացիան մտածողների ու իրականացնողների միջև եղել է ևս մեկ կամ երկու հոգի այդ ռազմաբազայից ուվքեր այս հիմարին նախապատրաստել ու անել են տվել այդ ոճիրը։ Վստահ եմ որ այդ մեկ կամ երկու հոգին այլևս կենդանի չեն և այս զինվորը նույնիսկ ոչ էլ կարգին հասկացել է թե ինչ եկավ իր գլխին ու ինչու։ Նա պարզ գործիք է հրացանի գնդակի կամ մարդասպանի կացինի կարգի, ոչ ավելին։ Իսկ այդ միջնորդը կամ միջնորդները արդեն կենդանի չեն ու այսպիսով շղթան կտրված է։ Շղթայի առաջին օղակը այս լակոտն է, երկրորդը արդեն կտրված է, երրորդ օղակը վեր կհանվի միայն կողմնակի ինֆորմացիայի օգնությամբ։ Այդպիսի ինֆորմացիա կարող է ծառայել թե ով, ինչպես և ինչ ճանապարհով այս զինվորին Հայաստան հասցրեց։ Հետաքրքիր է նաև թե ռազմաբազայում հրամանատարությունը ինչպես է սրան զենք վստահել ու ժամապահ կարգել։ Դա կարծում եմ որ նույնպես հենց այնպես չի արված:

Իմ կարծիքով այս սադրանքը ուղղված է հենց Ռուսաստանի իշխանությունների դեմ և չեմ բացառում որ նրանց ներսում ընթացող գզվռտոցների կողմերից մեկը մշակած լինի այս օպերացիան։

Համլետ Աբրահամյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее