▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ի՞նչ մոնոպոլիա է․․․ Քաղաքացիները բողոքում են Тelcell-ով մետրոյի ժետոն գնելու համակարգից ու որակից

Քաղաքացիները շարունակում են  դժգոհել, որ Երևանի մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը։ Հիշեցնենք, որ  Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում տեղադրվել և մինչև հունվար փորձարկվում են անցակետերի նոր անցարգելներ՝ վճարային նոր համակարգով(Մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված են Telcell ընկերության տերմինալները)․ յուրաքանչուր ուղևոր վճարելով 100 դրամ Тellcel  համակարգի միջոցով կարող է գնել իր ուղետոմսը, այնուհետև ստանալ  QR տոմսը, որը հավասարազոր է մեկ ժետոնին։ Ժետոնները իսպառ հանվելու են և մուտքը լինելու է միայն QR կոդերով։

Ներկայացնում ենք դժգոհություններից ընդամենը մի քանիսը։

Շուշանե Մկրտչյանը գրում է«Այսուհետ մետրոյի մուտքը միայն Թելսելլ վալլեթով` նշանակում է՝ առանց քո կամքի ու ստիպված քո местоположение-ն միացրած։ Նույնականացված պրոֆիլ, անուն, ազգանուն, հասցե, հեռախոսահամար, անձնագրային տվյալներ, հիմա էլ տեղանքի, շարժի կողմնորոշում ) + մի հատ էլ Ֆեյսբուք, ինստագրամ՝ հերիք ա էլի) քո մասին ամբողջ ինֆորմացիան վերահսկվում ա ու օգտագործվում քո դեմ կամ ինչ որ մեկի օգտին... Սոցցանցերի ու անձնական տվյալների նկատմամբ շատ զգույշ պետք ա լինել»։

Անահիտ Պետոյանը գրում է․  «Ես մի բան չեմ հասկանում. ինչո՞ւ պիտի Թելսելլ-ով մետրոյի ժետոն գնելու համար մինչև անձնագրիս վեցերորդ էջը ներմուծեմ Թելսելլ: Երկրորդը՝ սա ի՞նչ մոնոպոլիա է։ Ինչի՞ մարդիկ հնարավորություն չունեն այլ հավելվածներով տոմս գնել։ Կամ կարելի էր չէ՞ մի քիչ էլ մտածել, չշտապել, միջազգային փորձն ուսումնասիրել ու անհպում վճարային համակարգ ներմուծել…

Փողոցներում՝ խցանումներ, ավտոբուսները՝ լիքը, տաքսիները՝ անհուսալի ու կասկածելի, մետրոն՝ ուշացումով…Կարճ ասած՝ ինձ թևեր են պետք»։

Լարա Սարգսյանը  էլ գրում է․ «Telcell Wallet եւ Երևանի քաղաքապետարան,  որ ակտիվ քարոզում եք օգտվել ուղեւորատոմսի օնլայն վճարման համակարգից՝ լավ եք անում, անձամբ ինձ էլ է ձեռնտու մտնել երթուղային, հեռախոսով վճարել, հետո հանգիստ նստել կամ մի ոտանի կանգնել, քան էդ նեղ վիճակին քրքրել պայուսակը, հանել գումարը կամ մոռանալ պայուսակը փակել , որ հանկարծ դրամապանակը չգողանան կամ մոռանալ, որ կանգառում իջնել)))։ Բայց նախքան քարոզի վրա գումար ծախսելը,մի հատ նեղություն քաշեք կարգավորեք ձեր էդ անտեր սարքերի աշխատանքը․ ի՞նչ է ստացվում՝ երբեմն գումարը քեզնից տանում է ու սարքը ձայն չի հանում, ստիպված ես «արդարանալ», վարորդին ցույց տալ (եթե կնայի) հեռախոսիդ գործարքը, կամ ստիպված ես վճարել կրկնակի՝ ավանդական եղանակով»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее