Տեղեկացրել էինք, որ Երևանում բնակվող փոքրիկ Գոռը բոլորիս օգնության կարիքն ունի . ամանորի նախաշեմին նրա մոտ ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք և այլևս չի կարողանում քայլել:
Ախտորոշումից անմիջապես հետո Գոռին անհապաղ վիրահատել էին (շունտավորել)` գլխում ժամանակավոր սարք տեղադրել: Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնել էին, որ փոքրիկը շատ քիչ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:
Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ էր 20 հազար դոլլար:
Այսօր` Գոռի ծննդյան օրը, հայտնի է դարձել, որ «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը:
Հիմնադրամը նաև պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը:
Asekose.am-ն առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթում փոքրիկ Գոռին` նաև շնորհավորում ծննդյան տարեդարձը: