«Հրապարակ»-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել նոր մանրամասներ Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղում կատարվող խուզարկությունից։
«Գրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները մտել են Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղ, որտեղ, ըստ մեր աղբյուրի, խախտումներ են կատարվել ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանի կողմից։ «Հրապարակ»-ը պարզեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն եւս ներգրավված է խուզարկությանը։ Ի՞նչ գործի շրջանակում՝ Հակակոռուպցիոնից մանրամասներ չեն հայտնում։ Մեր տեղեկություններով՝ ենթադրաբար կոռուպցիոն հանցանքի հետքերով են գնացել իրավապահները։
Կապանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բերման են ենթարկվել Պոլիտեխնիկի ավելի քան 6 աշխատակից, այդ թվում՝ Լեռնիկ Պետրոսյանը, նրա տեղակալ Տիմեյա Աղամյան, ամբիոնի վարիչներ։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, Լեռնիկ Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։
Վարդանյանը նաեւ նշեց, որ մասնաճյուղի աշխատակիցներից են իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։ «Պաշտոնապես որեւէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,-ասաց նա»,-գրում է սկզբնաղբյուրը։