armlur.am-ը գրում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ` դերասան Վարդան Պետրոսյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին վճիռը հրապարակելուց րոպեներ առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հասցրեց մոտենալ ամբաստանյալի աթոռին հայտնված Վարդան Պետրոսյանին, հանեց իր պարանոցին փաթաթված եռագույն շարֆը և նվիրեց հայտնի դերասանին։
Րաֆֆի Հովհաննիսյանը վճռի ամբողջական ընթերցումը չավարտված, լքեց դատարանի դահլիճն, իսկ Վարդան Պետրոսյանն անմիջապես իր պարանոցին գցեց Րաֆֆի Հովհաննիսյանի նվիրած ձեռագործ եռագույն շարֆը և իր հետ տարավ կալանավայր։
Լուսանկարը` Ֆոտոլուր գործակալության և Ժողովուրդ թերթի
Նյութը` սկզբնաղբյուր կայքում