«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով․ «Երևանը՝ փոշու «թանգարան», բաց երկնքի տակ
Երևանում փոշու քանակը և ծծմբի երկօքսիդի պարունակությունը տարբեր վարչական շրջաններում օգոստոս ամսվա ընթացքում գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Նույնաբովանդակ հաղորդագրությունները այլևս շարունակաբար ուղեկցելու են մեզ, քանի որ Երևանը դարձրել են փոշու «թանգարան»՝ բաց երկնքի տակ, և օրեցօր ականատես ենք լինում շինարարական նորմերի խախտումներով շինաշխատանքների։ Մասնավորապես չեն ապահովում օդի աղտոտվածությունը չափող սարքերի առկայությունը, հետևաբար նաև դրանք պրակտիկորեն չեն կիրառվում։
ՔՊԿ-ն փոշու մեջ խեղդում է Երևանը` դրանից բխող բոլոր հետևանքներով»։
Դիտեք նաև՝