ՔՊ խմբակցության պատգամավորները շաբաթ օրը Սևանում փակ հանդիպում կունենան Նիկոլ Փաշինյանի հետ:
ՔՊ-ից ԱրմԼուր.am-ին փոխանցել են, որ որեւէ հատուկ օրակարգ չկա, արձակուրդից հետո հավաքվում են՝ առաջիկա անելիքները քննարկելու:
Հավաքին ներկա են լինելու միայն ՔՊ-ի խորհրդարանական հատվածը՝ պատգամավորները:
ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր թիմակիցներին հրահանգավորումներ տալ, դերաբաշխումներ անել ու նախապատրաստել «թեժ աշնանը»:
Ք. Մ.