Ինչպես հայտնի է ՔՊ-ական պաշտոնյաները իրար հերթ չտալով բնակարաններ են գնում Երևանում, գրեթե բոլորը ձևակերպում են հիփոթեքային վարկի միջոցով:
Սակայն, Սպիտակի թոշակառու համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը 2023 թվականին 35 մլն 518 հազար ՀՀ դրամով բնակարան է ձեռք բերել Երևանում:
Հետաքրքրական է, որ Քաջայր Նիկողոսյանը իր հայտարարագրում նշել է, որ ունի 5,807,885 ՀՀ դրամ եկամուտ, որից 523,800 դրամը՝ կենսաթոշակ, իսկ 5,284,085 ՀՀ դրամը՝ աշխատանքի վարձատրություն:
Քաջայր Նիկողոսյանի հայտարարագրում նշված է, որ հայտարարատուի բաժնեմասը կազմում է 1/3:
Սպիտակի համայնքապետը նաև հայտարարագրել է 35000 ՀՀ դրամ:
Վերջերս, Սպիտակի համայնքապետարանը 46 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ձեռք էր բերել ծառայողական մեքենա:
Փաստորեն, Սպիտակի թոշակառու համայնքապետը ճոխություններ է նախընտրում: