▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորի ամուսնուն պաշտոն են տվել

Գաղտնի չէ, որ հասարակության շրջանում շատ են դժգոհությունները, որ այս իշխանությունները նախկինների պրակտիկան շարունակում են եւ իրենց բարեկամներին բերում, գործի են տեղավորում, պաշտոններ տալիս:

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի ամուսինը՝ Դավիթ Բանուչյանը նշանակվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը օրերս է վերակազմակերպվել Հայաստանի կինոյի հիմնադրամ։

ԿԳՍՄ նախարարը երեկ է Կինոյի հիմնադրամի անձնակազմին  ներկայացչել կառույցի նոր ղեկավարին:

Նշենք նաև, որ Դավիթ Բանուչյանի հայրը բանասեր Արշակ Բանուչյանն է՝ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее