▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանից փորձել են շանտաժով գումար կորզել. նա դիմել է ոստիկանություն

Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանն Aravot.am-ի տեղեկություններով, օրերս հաղորդում է ներկայացրել Ներքին գործերի նախարարության Նոր Նորքի ոստիկանության բաժանմունք՝ քաղաքացի Գ.Հ.-ի դեմ:

Վերջինս փորձել է շանտաժի միջոցով գումար կորզել Արսեն Թորոսյանից եւ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով, տարաբնույթ տեղեկություններ չհրապարակելու համար, Արսեն Թորոսյանից պահանջել է 400.000 դրամ:

Aravot.am-ին չհաջողվեց այս առիթով պարզաբանումներ ստանալ Արսեն Թորոսյանից. առավոտից նա չարձագանքեց մեր հեռախոսազանգերին եւ sms հաղորդագրություններին, իսկ ավելի ուշ, նրա հեռախոսահամարը անհասանելի դարձավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее