▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական իշխանության աջակցությա՞մբ է ոչխարը 4 գառ ծնել․․․

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔՊ-ական իշխանության աջակցությա՞մբ է ոչխարը 4 գառ ծնել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Սովորաբար ոչխարը մեկ ծննդաբերության ժամանակ ունենում է 1 կամ 2 ձագ։Հազվադեպ կարող է ունենալ 3 ձագ, իսկ միանգամից 4 ձագ ունենալը շատ քիչ հանդիպող բան է։Մեր ֆերմերներներից մեկի մայրիկ ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել»։

Այդ գործում՝ միանգամից 4 գառ ծնելու մեջ ո՞րն է ՔՊ-ական իշխանության ներդրումը։ Հայաստանում ոռոգելի հողերը քիչ են, աշնանացան ցորենի ցանքերը՝ նույնպես, կարկտահարությունների դեմ պայքարելու համար գյուղերում հակակարկտային կայաններ և ցանցեր չեն տեղադրվում, գյուղացին խնդիրներ ունի իր աճեցրած բերքն իրացնելու, Հայաստանում տարածված են բույսերի ու կենդանիների զանազան հիվանդություններ,ներկրվող բուժանյութերի զգալի մասն անորակ է, գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության պետական համակարգ չկա ։ Փոխանակ գյուղատնտեսության ոլորտը կառավարող էկոմոնիկայի նախարարը այս հիմնախնդիրներով զբաղվի, 4 գառ ծնած ոչխարի մասին հրապարակում է արել»։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее