ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը քրեակատարողական հիմնարկից հայտարարություն է տարածել, հայտնում է Yerkir.am-ը։ Հայտարարությունը՝ ստորև․
«Կարևոր լուր Խաչատուր Քոքոբելյանի մասին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Խաչատուր Քոքոբելյանը, չբավարարվելով իր հորն առևտրի և առևանգման առարկա դարձնելու անմարդկային ու անբարոյական արարքից և տեսնելով, որ «առևանգված» հայրը` Գրիշա Քոքոբելյանը չի ցանկանում անառակ որդու կողմից կազմակերպված կեղտոտ ու զազրելի սատանայական խաղին մասնակից դառնալ, նոր ու ավելի մեծ սրիկայություն է մտածել։
Ասում են՝ նա ամբողջովին թրջված վիճակում ներկայացել է տարածքային ոստիկանության բաժին և հայտարարել է, որ իրեն մի քանի հոգով նախապես ծեծել են և խմբով միզել վրան։ Ոստիկանությունը բարեխղճորեն նրանից վերցրել է մեզաթրջված հագուստը և իրականացնում է օպերատիվ հետախուզական աշխատանքներ`ակցիայի մասնակիցներին հայտնաբերելու համար։ Ես մտավախություն ունեմ, որ այս ամենն արվում է՝ իմ դեմ նոր մեղադրանք առաջադրելու, ինձ այդ ակցիայի հետ արհեստականորեն կապելու և անազատության մեջ պահելու նպատակով (քանի որ նախկինում իմ դեմ ներկայացված մեղադրանքն անհիմն է, շինծու, լկտի ու արհեստական և դատավորներին դրել է շատ անհարմար վիճակի մեջ)։
Ես՝ Սուրեն Մանուկյանս, նախապես հայտարարում եմ` ինչպես հոր «առևանգման», այնպես էլ այս գործի հետ որևէ առնչություն չունեմ։
Հրավիրում եմ բոլոր իրավասու մարմինների ուշադրությունը։
Հարգանքներով՝ Սուրեն Մանուկյան»։