Ամերիկյան «Booze Traveler» հաղորդաշարը այս անգամ ճանապարհորդել է Հայաստանում և արդյունքում ներկայացվում է Հայաստանի մասին թողարկումը: Հաղորդավար Ջեք Մաքսվելը եղել է Երեւանում, Տաթեւի վանքում, Գորիսում եւ մի շարք այլ վայրերում ու բացահայտել Հայաստանի հրաշքները:
Հետաքրքիր է, որ ամենասկզբում Հայաստանի մասին խոսելիս, հեղինակը նշում է, որ Քիմ Քարդաշյանի միջոցով հայտնի այս փոքրիկ երկիրն ունի հազարամյակների պատմություն, քաղաքակրթություն և մշակույթ: Այնուհետև Մաքսվելը Հայաստանը կոչում է քաղաքակրթության բնօրրան: Հաղորդաշարի հեղինակը տեսանյությում նշում է, որ հայերը մինչ օրս հավատացած են, որ իրենց արտադրած խաղողի գինին Նոյի խաղողի շարունակության արդյունքում է ստեղծվում, և անձամբ մասնակցում է խաղողի ճզման արարողությանը:
Աշխարհում ամենաերկարը համարվող «Տաթևեր» ճոպանողու միջոցով հասնում է Տաթևի վանք և յուրօրինակ անցում է կատարում դեպի հին աշխարհ:
Մեր հայրենիքի տարբեր անկյուններում լինելուց հետո՝ Մաքսվելն իր բացահայտումը շարունակում է Երևանում, որտեղ մասնակցում է հայկական հարսանիքի և անգամ պարում է:
Մանրամասները` տեսանյութում: