Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի թոռը՝ Ջուլիանը, Բևեռլի Հիլզի հյուրանոցներից մեկում աստղերի մասնակցությամբ երեկույթ կազմակերպելու համար 450.000 դոլար է ծախսել:
Քրքորյանի թոռան Ջեյմս Բոնդի ոճով երեկույթին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իգգի Ազալեյան և Նիք Ջոնսը: Շքեղ երեկույթն էլ նվիրված է եղել հրեական` Բար Միցվահին ծեսին, որի շրջանակներում երիտասարդը չափահաս տղամարդ է համարվում:
Ըստ աղբյուրների` Ջուլիանի տոնի համար վճարել են նրա ծնողները` Լինդա Քըրքորյանը և ներդրող-գործարար Ռոս Հիլթոն Քեմփերը: