Մեծ Բրիտանիայի Cancer Research բժշկական ընկերության մասնագետները պատմել են, թե ինչպես կարելի է ճանաչել բերանի խոռոչում քաղցկեղի ախտանշանները: Այդ մասին գրել է Daily Express-ը:
Հոդվածում նշվում է, որ չարորակ գոյացությունները կարող են զարգանալ լեզվի վրա կամ դրա տակ: Հիվանդը պետք է դիմի բժշկի, եթե լեզվի վրա երկար ժամանակ պահպանվում է սպիտակ և կարմիր կետերի նման բորբոքումը:
Եթե լեզուն պատահաբար կծում եք, սկսում է արյունահոսել, դա ևս կարող է լինել քաղցկեղի ախտանիշ: Նյութում նշվում է, որ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման ռիսկը մեծանում է ալկոհոլի օգտագործումից, ծխելուց և մարդու պապիլոմավիրուսով վարակվելուց հետո:
Աղբյուրն՝ այստեղ