▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետը` միկրովիրաբուժական, իսկ մյուս վիրավորները վերակենդանացման բաժանմունքներում են

Ինչպես արդեն հաղորդել էինք, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին և մյուս  վիրավորներին, որոնց մեքենան երեկ պայթել էր ականապատ տարածքում, գտնվում են Երևանում` «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Asekose.am-ը տեղեկացրել էր, որ երեկ բժիշկները հիվանդների վիճակը գնահատել էին կայուն ծանր և նրանց երեքին էլ` այդ թվում նաև քաղաքապետին, տեղափոխում էին վերակենդանացման բաժանմունք:

Այսօր Asekose.am-ի թղթակիցը տուժածների առողջության մասին զրուցել է ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանի հետ: Վերջինս նոր մանրամասներ է հաղորդել.

«Քաղաքապետը` միկրովիրաբուժական, իսկ մյուս վիրավորները` Գառնիկ Ալեքսանյանը և Արթուր Բաղդասարյանը, վերակենդանացման բաժանմունքներում են այս պահին, և նրանց վիճակները գնահատվում է բավարար: Երեկ վիրահատել են Գառնիկ Ալեքսանյանի սրունքը, շուտով պետք է նաև ողնաշարը վիրահատեն: Ամեն է ինչ անելու ենք, որպեսզի ամեն բան լավ ավարտվի»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее