Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
Ըստ տեղեկությունների, բացահայտումներ են եղել, որ կոնկրետ շինթույլտվություններ են տրվել, որոնք եղել են ապօրինի։ Նշվում է, որ ձերբակալություններ են լինելու վերոհիշյալ խուզարկությունների հետ կապված։
Այս մասին որոշ մանրամասներ է հանտնել Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Թարմացված. Armlur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանը։
Թարմացված. Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,- հայտնել է Օհանջանյանը։