Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային տրանսպորտի թանկացումը համաչափ չէ և հավելյալ մեծ շահույթ է ապահովելու քաղաքապետարանին, ինչպես կարմիր կետագծերի ուղղակի թանկացումն է մեծ շահույթ ապահովվում քաղաքացիների հաշվին։ Առանց ֆինանսական հիմնավորումների՝ տրանսպորտի հստակ ինքնարժեքի բացակայության պայմաններում, հանրային տրանսպորտի գինը բարձրացնելը թալան է սեփական ժողովրդից։ Այսպիսով, քաղաքապետարանը հանրային տրանսպորտը՝ ամենակարևոր ոլորտներից մեկը, բիզնեսի է վերածում, որը անընդունելի է։
Հանրային տրանսպորտը չպետք է դիտարկվի շահութաբեր բիզնես։ Մի բան էլ պետք է սուբսիդավորվի»։
«Քաղաքապետարանը հանրային տրանսպորտը բիզնեսի է վերածում»․ Արշակ Սարգսյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet