▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ ինքներս չենք տեսել նրանց դիակները, չենք կարող ասել, որ ուղղաթիռի անձնակազմը մահացել է. Դավիթ Բաբայան

 

«Քանի մենք չունենք, ինքներս չենք տեսել նրանց դիակները, չենք կարող ասել, որ նրանք մահացել են»,-այս մասին Asekose.am-ի թղթակցին ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
Վերջինիս խոսքով` իրենք կործանված ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռիանձնակազմի  անդամներից որևէ մեկի ողջ լինելը կապում են այն բանի հետ, որ  հայկական կողմը  Ադրբեջանին  չեն հավատում.
«Ադրբեջանական կողմը միշտ ստում է, իրենք տարածում են այդ տեղեկությունը, որ  անձնակազմը զոհվել է, քանի որ  մենք  դա չենք տեսել,  հետևաբար չենք էլ կարող դա ասել: Բացի դրանից պետք է ապացուցվի, թե ինչպես են նրանք զոհվել, արդյո՞ք երբ ինքնաթիռն ընկել է նրանք ողջ էին, թե՞ ադրբեջանական կողմն է կրակել ինչպես միշտ և այդ մարդկանց սպանել այնտեղ… Շատ խնդիրներ կան, բայց քանի որ դեռ չկա տեղեկություն, մենք չենք կարող  հստակ ասել, որ անձնակազմը չկա»:
Իսկ այն հարցին, արդյոք նման պայթյունից  հետո  անձնակազմի անդամների ողջ լինելը կարող է իրատեսկան լինել, պրն. Բաբայանը պատասխանեց, որ  կարելի է և այդպես կարծես, բայց, միևնույն է, պետք է հստակ պարզել:
Զրույցի վերջում Դավիթ  Բաբայանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմը, խախտելով զինադադարի ռեժիմը,  ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում:

«Քանի մենք չունենք, ինքներս չենք տեսել նրանց դիակները, չենք կարող ասել, որ նրանք մահացել են»,-այս մասին Asekose.am-ի թղթակցին ասաց Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:

Վերջինիս խոսքով` իրենք կործանված ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներից որևէ մեկի ողջ լինելը կապում են այն բանի հետ, որ  հայկական կողմը Ադրբեջանին  չի հավատում.

«Ադրբեջանական կողմը միշտ ստում է, իրենք տարածում են այդ տեղեկությունը, որ անձնակազմը զոհվել է, քանի որ մենք դա չենք տեսել, հետևաբար չենք էլ կարող դա ասել: Բացի դրանից, պետք է ապացուցվի, թե ինչպես են նրանք զոհվել, արդյո՞ք երբ ինքնաթիռն ընկել է, նրանք ողջ էին, թե՞ ադրբեջանական կողմն է, ինչպես միշտ, կրակել և այդ մարդկանց սպանել է այնտեղ… Շատ խնդիրներ կան, բայց քանի որ դեռ չկա տեղեկություն, մենք չենք կարող հստակ ասել, որ անձնակազմը չկա»:

Իսկ այն հարցին` արդյո՞ք նման պայթյունից հետո անձնակազմի անդամների ողջ լինելը կարող է իրատեսական լինել, պրն. Բաբայանը պատասխանեց, որ կարելի է և այդպես կարծել, բայց, միևնույն է, պետք է ամեն բան հստակ պարզել:

Զրույցի վերջում Դավիթ Բաբայանը հաստատեց այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական կողմը, խախտելով զինադադարի ռեժիմը, ուղղաթիռի ընկնելու վայրը հենց այս պահին էլ ինտենսիվ կրակահերթի տակ է պահում:

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее