▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավարը 2023 թ-ին ձեռք է բերել 2 նոր բնակարան Երևանում

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արտակ Հովակիմյանը 2023 թ-ին ձեռք է բերել 2 նոր բնակարան Երևան քաղաքում։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ըստ 2024 թ-ի ապրիլին ներկայացրած հայտարարագրի՝ բնակարաններից մեկի 23 մլն 400 հազար դրամ է, մյուսը՝ 59 մլն 600 հազար դրամ։

Նա նաև հայտարարագրել է 2 անհատական բնակելի տուն, որոնցից մեկը ձեռք է բերել 2013 թ-ին, մյուսը՝ 2016 թ-ին, ինչպես նաև 2021 թ-ին ձեռք բերած հասարակական նշանակության շինությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее