168.am-ը գրում է. Դուք կարծում եք՝ ՔՊ-ական մեծահարուստ պատգամավորներն օրուգիշեր ձեր խնդիրներո՞վ են ապրում կամ մտահոգվում՝ Արցախը հանձնելու, արցախցիներին անտուն դարձնելու, Բաքվի բանտերը հայ ռազմագերիներով ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությամբ լցնելու, Տավուշից և Հայաստանի այլ հատվածներից տարածքներ թշնամուն հանձնելու, Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամու զորքի գտնվելու, ՀՀ հպարտ քաղաքացու անվտանգության, սպասվող նոր պատերազմի մասին… Կարծում եք՝ օրուգիշեր հալվում-մաշվում են, թե ինչպես ելքեր, լուծումնե՞ր գտնեն… Օ՜, ոչ, ինչո՞ւ պիտի իրենց նման նեղություն տան… նրանք խրախճանքների մեջ են մոնակոներում, մոնտե կառլոներում…
Երկրի փոխվարչապետներից մեկը՝ Մհեր Գրիգորյանը, Կաննում էր զվարճանքների մեջ՝ արձակուրդի շրջանակներում, կինն էլ տեսանյութեր, լուսանկարներ էր տարածում: