▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը տեսաուղերձով դիմել է Փաշինյանին ու ԱՊՀ երկրների մյուս ղեկավարներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդների հետ: Այս մասին նա ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որը Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Telegram-ի իր ալիքում:

«Կխնդրեի՝ ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների առաջնորդներին, որոնց հետ, հույս ունեմ, հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է Պուտինը:

Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է փոխանցել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգ ժամանելու հրավերը:

Իսկ նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее