▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Սերյոժայի կյանքին վտանգ չի սպառնում. երեխային տեղափոխում են Երևան

Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց էր տեղափոխվել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը, ով նույն  հիվանդանոցում ենթարկվել էր բարդ վիրահատության:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում տվյալ հիվանդանոցից տեղեկացրեցին, որ Սերյոժայի կյանքին վտանգ չի սպառնում և այս պահին նրան տեղափոխում են Երևան` «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն:

Ավելի ուշ կներկայացնենք նոր մանրամասներ Սերյոժայի առողջական  վիճակից, իսկ մինչ այդ ներկայացնում ենք Գալա հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջում հայտնված լուսանկարը, որում փոքրիկ Սերյոժան է քրոջ` Հասմիկի հետ, ով երեկվա սպանության զոհերից մեկն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее