|
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «150 միլիարդի հետքերով․ «ՊՆ-ն չի հերքել, որ եղել է փակ քննարկում, և մի քանի անգամ, առանց կոնկրետ պարզաբանումների, հետաձգվել է ռազմարդյունաբերական ընկերությունների հետ կնքվելիք պայմանագրերը: ՀՀ պաշտպանության նախարարությունըարձագանքել է մեր հրապարակմանը՝ ռազմարդյունաբերական ընկերությունների հետ 2026–2028 թթ. նախատեսվող նոր եռամյա պայմանագրերի վերաբերյալ։ Մի գործարար մեր խմբագրություն նամակ էր ուղարկել, որում ասում էր, որ ավելի քան 30 ընկերություններ դեռ 2026 թվականի հունվարին պետք է ստանային եռամյա պայմանագրեր՝ Պաշտպանության նախարարության կարիքները ապահովելու համար։ «Ժամկետները նախ տեղափոխվել են փետրվարի 15, ապա՝ փետրվարի վերջ։ Փետրվարի 23-ի նիստում մասնակիցներին տեղեկացվել է, որ ստորագրումը հնարավոր է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։ Խոսքը շուրջ 150 միլիարդ դրամի մասին է։ Այս միջոցները մինչ օրս չեն հատկացվել և փաստացի սառեցված են մինչև ընտրությունները։ Տպավորություն է, որ Պաշտպանության նախարարությունը ճնշում է գործադրում մեր՝ ձեռնարկությունների տնօրենների վրա քաղաքական նպատակներով»,-գրված էր նամակում։ ՊՆ-ից հայտնում են, թե գործընթացը գտնվում է բազմափուլ քննարկման փուլում, և առաջիկա մեկ ամսվա ընթացքում Կառավարությունը կընդունի համապատասխան որոշում, ինչից հետո կկնքվեն պայմանագրերը։ Սակայն ՊՆ-ն պարզաբանման մեջ չի անդրադառնում մեր հրապարակման առանցքային հարցերին։ ՊՆ-ն չի հերքել և չի մեկնաբանել՝ արդյոք ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ պայմանագրերը կստորագրվեն ընտրությունների «թեժ փուլում»։ Չի ներկայացվել հստակ բացատրություն, թե ինչու են պայմանագրերի ստորագրման նախապես նշված ժամկետները (հունվար, ապա փետրվարի 15, հետո՝ փետրվարի վերջ) տեղափոխվել մինչև մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ։ Խոսքը ավելի քան 150 միլիարդ դրամի պետական միջոցների մասին է, որոնք ուղղվելու են ռազմարդյունաբերական ոլորտին։ Նման ծավալի ֆինանսական որոշումների ժամանակացույցը, հատկապես ընտրական շրջանի համատեքստում, անխուսափելիորեն առաջացնում է հանրային հարցադրումներ։ «Երբ իշխանությունները սկսում են աճպարարությամբ զբաղվել և «ալե՜ հո՛պ» անելով մի օր 4 միլիոն դրամի վիրահատություն անել, մյուս օրը 10.000 դրամ թոշակ բարձրացնել, հաջորդ օրը դեռ չհատկացվածը ինդեքսավորել, հարց է ծագում, որտեղի՞ց, եթե դուք 2026-ի բյուջեն պլանավորել եք առանց այդ ծախսերի հաշվարկի։ Երեկ վարչապետն ու Արսեն Թորոսիչը հուզառատ հանդիպում ունեցան և տատիկ-պապիկների նկատմամբ իրենց կեղծ սիրո խոստովանության ժամանակ հաստատեցին «աննախադեպ» տնտեսական աճի, «10.000 դրամը» դեռևս 2025-ին սահմանած լինելու, բայց առողջության ապահովագրության մեջ նախատեսելու, («կրուտիտլար») և ի վերջո նույնքան էլ կենսաթոշակը բարձրացնելու «կիսապատմական» թեզերի մասին։ Բայց երեկ «Իշխանություն» լրատվականը մի ուշագրավ «անանուն» նամակ հրապարակեց (աղբյուրը չի նշում պարզ պատճառով)՝ ՊՆ-ի Ռազմարդյունաեբերական համալիրի մատակարարումներ իրականացնող տնտեսվարողի կողմից գրված։ Դրանում մասնավորապես ասվում է, որ «ՊՆ-ի ռազմաարդյունաբերական համալիրի մատակարարում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումը երեք ամսով սառեցրել են և դրա պատճառն այն է, որ ուզում են իրենց՝ մատակարարներին, օգտագործել նախընտրական շրջանում իշխանության օգտին քվե ապահովելու նպատակով» (ոչ բառացի)։ Ո՛չ միայն հարգելի մատակարարներ, այդ գումարը ինչպես և հնարավոր այլ բյուջետային տողեր այս իշխանությունները սառեցրել են, որովհետև միայն 80 միլիարդ դրամ հատկացրել են արդեն 10.000 դրամների մասով, հետվճարի մասով նախատեսել են ընդամենը 20 միլիարդ, որը նույնպես բավարար չէ, իսկ եթե կենսաթոշակառուները որոշեն ֆուլ օգտվել առողջության ապահովագրության իրենց հասանելիք փաթեթից պետական բյուջեի ճեղքվածքը կհասնի մինչև Մարիանյան իջվածք։ Հ.Գ. Իշխանության հաջորդ քայլը նման տրամաբանությամբ լինելու է ՀՀ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներին միանվագ դրամական պարգևի հատկացումը հանուն իրենց վերարտադրման»,-գրել էր նա»։ |
«ՊՆ-ի արձագանքն՝ առանց պատասխանի․ 150 միլիարդի հետքերով»․ Լիա Սարգսյան
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


