▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է զգույշ լինել Հայաստանին որակումներ տալիս

Լրագրողները պետք է զգույշ լինեն Հայաստանին՝ որպես միջազգային սուբյեկտի, որակումներ տալիս: Օրինակ՝ «վասալային պետություն» բնորոշումը բավական հեշտությամբ դառնում է տերմինոլոգիական ձևակերպում և նույնքան հեշտությամբ էլ դառնում «բրենդային» կոդ, հատկապես՝ ադրբեջանա-թուրքական քարոզչական եզրաբանությունում: Առանց այն էլ, Հայաստանի միջազգային հեղինակությունը կայուն դիրքերում չէ: Կամ «ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծ» ձևակերպումը, որը «հաստատում» է սահմանի բացակայությունը, հետևապես՝ կասկածի տակ առնում ԼՂՀ-ի՝ որպես պետության կայացածության փաստը, որովհետև պետության գլխավոր չափորոշիչներից մեկը հստակ սահմաններ ունենալն է:

Արման Սահակյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее