▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է զերծ մնալ նրա հետ կապված որևէ ձևախեղումից.Նարեկ Սարգսյանը՝ Համալիրի վաճառքի մասին

Քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է Մարզահամերգային համալիրի վաճառքին՝ նշելով, որ կիսում է մասնագետների, հեղինակների մտահոգությունները, դրանք տեղին են: 

«Աճուրդի հետ կապված ոչինչ չեմ կարող ասել, որովհետև մենք չունենք նման գործառույթներ, բայց ինձ հայտնի է ճարտարապետների, հատկապես հեղինակների մտահոգությունները` կապված կառույցի արժեքի հետ և պետք է ասեմ, որ մտահոգությունները տեղին են, ուզում եմ հասկանալ, թե ինչ է պայմանագրում գրված: Շենքը ավարտուն ճարտարապետական համալիր է և ցանակացած պարագայում պետք է զերծ մնալ ապագայում նրա հետ կապված որևէ ձևախեղումից»,-լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Սարգսյանը`հավելելով, որ իր խնդիրը պետք է բովանդակային մասով ծառայի և չլինեն ճարտարապետական փոփոխություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее